Երկրորդ ռե՞յխ։ Դե եկեք փիլիսոփայենք ազգովի և ասենք, որ կա հազար արդարացում: Հասկանալով, որ կացությունն ամենաբարդերից է և այդ տեսակ խաչ քարշ տալը՝ լրջագույն փորձություն, հարց եմ ուղղում. իսկ այդ ծնողները անառողջ երեխա ծնելու մեջ անմա՞սն են։ Գիտեմ, որ երբեմն պատահում է, որ, այո, նորմալ ծնողներից ծնվում են ոչ լիարժեք երեխաներ, բայց երբ նկատում եմ, թե որքան ենք խորացել ու հմտացել գիտության մեջ, ու որքան մեղավորներ կան այս պատմության մեջ, սկսում եմ տարակուսել, որ մարդ նշանակում է մարդ: Ի՞նչ է։ Մոռանու՞մ ենք, որ մարդասիրություն կա, և շոշափում, որ պետք է հեռացվեր։ Մի քանի ամիս չի անցել, երբ խոսում էինք աբորտի դեմ ու ասում, որ դա չարիք է, հիմա ստացվում է, որ կա նաև իրադրություն, երբ արդարացված... բայց չարի՞ք է։ էդ մեր պապերը որ չգիտեին ստուգումներ, ու ծնվում էին ոչ լիարժեք երեխեք, ի՞նչ էին անում։ Մի խոսքով ստացվում է, որ այդ երեխան դատապարտված է, և ոնց որ երկրորդ ռեյխի ժամանակ կա ինչ-որ արդարացում: Ո՞վ է իրավունք տվել զրկել երեխային ընտանիքից ու ո՞ր օրենքով։ Միայն աստված կտար այդ իրավունքը, և նրանք, ովքեր անտեղյակ ու ուղղակի արդարացումներ են փնտրում հանրային կարծիք ձևավորելով, մեղավորներ են աստծո առաջ, աստված ների մեզ, մեր մարդ լինելը, մեզ ՄՈՑԱՐՏ Է պետք, քանի որ հայ հասարակությունը կարողանում է մարդ լինել նաև այս կերպ, մեղք ենք։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=303419669843873&id=100005275262344¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել