Shabat.am-ը գրում է․

Ամենօրյա դիմահարդարումը հաճախ համապատասխան չէ, եթե պատրաստվում ենք այն «օգտագործել» մի ամբողջ օր… Դիմահարդարվելուց լավագույն դեպքում 5-6 ժամ հետո մենք ունենում ենք չգոհացնող տեսք. կոսմետիկ միջոցները սկսում են «հոսել», փայլել և այլն:

LN-ը ձեզ է առաջարկում մի քանի տարբերակներ` դիմահարդարման «կյանքը» երկարացնելու համար:

Եթե ուզում եք դիմահարդարումն ունենա այնպիսի տեսք, ասես հենց նոր է արվել, հարկավոր է տոնային քսուքը քսել լավ լվացած մաշկին, վրայից քսել դիմափոշի և ապա` այտաներկ:

Եթե ծանրաբեռնված օր եք ունեցել, ապա դիմահարդարվելուց առաջ պետք է արթնացնել մաշկը: Կիտրոնի հյութը խառնեք ջրի հետ այնպես, որ հյութը ջրից աննշան քիչ լինի: Օգտագործե՛ք այս խառնուրդն իբրև տոնիկ:

Դիմահարդարումը արագ թարմացնելու ամենաարդյունավետ տարբերակը թաց անձեռոցիկը զգուշորեն դեմքին հպելն է` վերցնելով հալված ու տեսքը կորցրած կոսմետիկայի մի շերտ, ինչից հետո կարելի է ուղղակի դիմափոշի քսել:

Ի դեպ, եթե ձեռքի տակ չունեք թարթիչները երկարեցնող արդյունավետ թարթչաներկ, օգտագործեք սովորականը, բայց դրանից առաջ թարթիչներին դիմափոշի քսեք: Արդյունքը կգնահատեք ինքներդ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել