Հոգնած մեռնում եմ, բայց պետք ա պատմեմ։
Նստել եմ երթուղային, մեկ էլ մի կին ա բարձրանում՝ անգլերեն խոսելով 2 երեխայի հետ, խոսում եմ հետը մի քանի բառ, պարզվում ա՝ Մեծ Բրիտանիայից ա եկել հայ ընկերների մոտ: Ու հենց էս կինը սկսում ա խոսալ, օ հրաշք, երթուղայինի ուղևորների մեծ մասը, որ հիմնականում տարեց էին, սկսում են էս կնոջ հետ ռուսերենով խոսել, Էս կինն էլ, բնականաբար, ոչ մի բան չի հասկանում: Բացատրում եմ՝ այ ժողովուրդ, ինքն Անգլիայից ա, անգլերեն խոսեք, տատիկներից մեկը մունաթով ասում ա՝ հա ի՞նչ անենք, որ Անգլիայից ա, ուրեմն պետք ա ռուսերեն չիմանա՞։ Ասում եմ՝ ինքը Սովետից չի եղել, տատիկ ջան: էս անգլիացին էլ ինձ հարցնում ա՝ ինչ են ուզում իրենից, ասում եմ՝ զարմանում են, թե ինչի ռուսերեն չգիտեք: Ինքն էլ ժպտում ու ասում ա՝ ինչ Հայաստան է եկել, որտեղ ասում ա՝ ինքն անգլիացի ա, սկսում են հետը ռուսերեն խոսալ, ասում ա՝ չի հասկանում ինչի։ Հենց մեր անգլիացին իջավ, պապիներից մեկը ինձ ասում ա՝ այ բալա, դու երեխա ես, հլը չես հասկանում, ինքը լավ էր ռուսերեն գիտեր, դրանց մեծ մասն ուղարկած շպիոն ա։
Աաախ :)))
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.margaryan.58/posts/798459416887684?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել