1.Մարդու զարգացումը հնարավոր չէ նկարագրել ոչ կենսաբանական, ոչ սոցիալական հիմքերով, անհրաժեշտ է հաշվի առնել ՍՊՈՆՏԱՆՈՒԹՅՈՒՆԸ (s-գործոն): Ըստ հոգեբույժ,հոգեբան,սոցիոլոգ Յ.Լ.Մորենոյի՝ սպոնտանությունն ադեկվատ ռեակցիան է նոր պայմանների նկատմամբ/ նոր ռեակցիան է հին պայմանների նկատմամբ:

2.Սպոնտանությունը կարող է արտահայտվել և՛ կոնստրուկտիվ, և՛ դեստրուկտիվ: Այն էներգիա է, որի զսպումը նևրոզի, իսկ անկառավարելի արտահայտումը՝ փսիխոզի է բերում: Կոնստրուկտիվ սպոնտանությունը Մորենոն սահմանեց որպես կրետաիվություն:

3.Սպոնտանությունը դրդում է գործողության, իսկ կրեատիվությունը կոնստրուկտիվ ձևաչափ է տալիս դրան, որի արդյունքում ստեղծվում են «մշակութային պահածոներ»: Մշակութային պահածո է համարվում, օրինակ, հրատարակված գիրքը: Հոգեթերապիայի դեպքում նման միավոր է համարվում ձեռք բերված նոր վարքը, մտածելակերպը, զգացողությունները:

4.Մարդկային շփման մեջ Մորենոն սահմանեց սպոնտանության 3 տեսակ՝ ապրում, ապրումակցում(էմպատիա) և տելե: Ապրում ասելով՝ Մորենոն Ֆրոյդի պես հասկանում էր սեփական զգացումների ապրումը և շփման զուգընկերոջ վերաբերյալ պատկերացումները: Արդյունքում զուգընկերը հանդես է գալիս որպես անգիտակցական պատկերացումների օբյեկտ, իսկ հենց շփումը չի համապատասխանում իրականությանը:

5.Ապրումակցման դեպքում մարդը ժամանակավորապես հրաժարվում է իր պատկերացումներից, օբյեկտիվորեն ընկալում զուգընկերոջ մասին ինֆորմացիան ու ներթափանցում նրա էմոցիոնալ վիճակի մեջ:

6.Երկու և ավելի մարդկանց միջև ԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ, որը ներառում է «ես»-ն ու «դու»-ն մենքի մեջ, հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր զուգընկերները շփման ակտիվ մասնակից են, սա Մորենոն անցանեց տելե: խմբ.Լ.Քոչարյան

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել