ArmnewsTV.am-ը գրում է.
Բորոդինոյի տնօրինության հետ հանդիպել են գյուղատնտեսության նախարարն ու փոխնախարարը: Աշխատավարձերի հարցով նախարարությունը չի կարող միջամտել, սակայն մթերված ապրանքի վճարումները պետք է կատարվեն` ըստ պայմանագրի: Ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի և չի արել վճարումները, գյուղացիներն էլ խնդրել էին կառավարությանը միջամտել: Փոխնախարարի խոսքով` գործարանին զգուշացվել է, որ եթե չեք կարողանում վճարել, մի մթերեք:
Ռոբերտ Մակարյանը նաև ամփոփեց գյուղատնտեսական տարին: Մինչև օրս արտահանման ծավալն անցած տարվա համեմատ պակասել է: Պատճառը ծիրանենիների ցրտահարությունն էր: Ինչով է պայմանավորված կարտոֆիլի բարձր գինը, փոխնախարարի պատասխանը մեկն է, պատճառը՝ հայտարարություններն են, գյուղացին էլ լսում է ու գին սահմանում, երկրորդ պատճառը պահեստավորումն է, գյուղատնտեսները բերքը պահում են, ձմեռն ավելի բարձր գնով վաճառելու համար: Գործոններից մեկն էլ կարտոֆիլի արտահանումն է: Գյուղատնտեսական ապրանքների մի քանի տեսակների մթերման գներն այս տարի ավելացել են սկսած 5 դրամից: Նախարարությունը վստահեցնում է. ամեն ինչ անելու են, որ վերամշակող ընկերությունները վճարումները կատարեն` ըստ պայմանագրի:
Տեսանյութը՝ այստեղ