Թթխմորով պատրաստած խմորով կարող ենք նաև կարկանդակներ պատրաստել՝ միջուկը կարող է թե քաղցր լինել, թե միս կամ բանջարեղեն:
Թթխմորով խմոր 300 գ
Ծիրանաչիր 150 գ
Ջեմ 100 գ
Շաքարափոշի
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Խմորը բաժանել փոքրիկ կտորների, գնդել, գրտնակել, շրջանի մի կեսին կտրտած ծիրանաչիր և ջեմ դնել, մյուս կեսը վրա բերել, եզրերն ամրացնել, շարել բուսայուղ քսած ափսեի մեջ, թողնել 5-10 րոպե խմորը բարձրանա: Սոտեյնիկի մեջ 1,5 սմ բարձրությամբ բուսայուղ տաքացնել, կարկանդակները բոլոր կողմերից տապակել, տեղափոխել թղթե անձեռոցիկի վրա: Մատուցելիս վրան շաքարափոշի շաղ տալ:
ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/qaricpapuk/photos/a.408836542578029.1073741829.401191413342542/589445494517132/?type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



