ԱԶԱՏՈՒԹՅԱՆ մասին.... Կարդացեք ...
Եգիպտական փարավոններից մեկը նկատում է, որ քաղաքը կառուցող ստրուկներն ալարկոտ են դառնում, և աշխատանքը դանդաղում է... Բայց եթե նա ավելացնի ստրուկների քանակը, հնարավոր է, որ նրանք բունտ անեն... Եթե պակասեցնի նրանց սնունդը, նրանք կհյուծվեն և կթուլանան..... Եթե ավելացնի սնունդը, նրանք էլ ավելի ալարկոտ կդառնան....... Եվ նա գտավ հարցի լուծումը, նա ասեց տարածեք իմ հրամանը.
«Հենց սկսվի նոր առավոտը, բոլոր ստրուկներին «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» կշնորհվի... Ու ամեն բերված քարի համար «ԱԶԱՏ» մարդը կստանա դրամ, որը կկարողանա փոխանակել սննդի, հագուստի կամ տան հետ.... Այսօրվանից դուք «ԱԶԱՏ» մարդիկ եք:»
Առավոտյան Փարավոնը բարձրանում է սարի գլխին, որ տեսնի՝ ինչ փոխվեց... Եվ նա տեսավ՝ հազարավոր «նախկին» ստրուկներ իրար հրմշտելով և հերթ չտալով տանում էին քարերը, կային մարդիկ, որ նույնիսկ երկու քար էին տանում.... Մարդիկ, որոնք արդեն «ԱԶԱՏ» էին, ձգտում էին շատ գումար վաստակել, որ կառուցեն իրանց երջանիկ կյանքը...... Օր օրի ամեն ինչ սկսեց զարգանալ, մարդիկ սկսեցին տարբեր ծառայություններ մատուցել և քար տանողների վրա ջուր, սնունդ, հագուստ և գործիքներ էին վաճառում... Շուտով նրանց անհրաժեշտ կլինի ընտրել իրանց համար ղեկավարներ ու դատավորներ... Թող ընտրեն... Չէ՞ որ նրանք ՀԱՄԱՐՈՒՄ են իրանց ԱԶԱՏ մարդ....... Իսկ իրականությունը չի փոխվել, նրանք, միևնույնն է, տեղափոխում են այդ ծանր քարերն ի օգուտ փարավոնի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/IndividuumCastingProduction/posts/813637138683211?pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել