Հարգելի քաղաքապետարան և տրանսպորտի նախարարություն, արդյոք տեղյա՞կ եք, որ մի քանի երթուղայիններ սպասարկում են մեկ կամ երկու ժամը մեկ..մասնավորապես`51, 91 համարները...հասկանում եմ կուշտը չգիտի սովածի օրը...բայց մի քիչ մտածելը չի խանգարի...ինձ համար չեմ ասում. բախտս բերել է ես էդ կողմերում հազվադեպ եմ լինում, բա ի՞նչ ասի Ինգան :Ճ, ի՞նչ ասեն էն քսան հոգին, որ աշխատանքից հետո փորձում է տուն հասնել և ամեն օր ժամերով կանգնած է լինում Խորենացի-Արշակունյաց փողոցների խաչմերուկի կանգառում (մեր տան մոտ)...բոլորին արդեն դեմքերով գիտեմ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել