Ներեցեք ինձ, բայց դուք` այս երեխային ստեղծած ու ծնած ծնող կոչեցյալդ, ոչնչություն եք: 9 ամիս կրծքի տակ կրել երեխային և նրանից հրաժարվել միայն այն բանի համար, որ վերջույթներ չունի, սա վեր է իմ հասկացողությունից: Գլխումս անգամ չի տեղավորվում: Վիժվածքներ:
Գիտեք՝ ով, ով, ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել է նման խնդիրներով երեխաներ պահելը, 10 տարուց ավելի տարբեր ՀԿ-ում կամավոր եմ եղել, որտեղ տարբեր հաշմանդամությամբ փոքրիկների եմ տեսել ու ականատեսն եմ, թե որքան դժվար է նրանց մեծացնել, թե ծնողներն ինչերի միջով են անցնում: Բայց դուք եք ծնել նրան, նա ձեզ չի խնդրել իրեն ունենալ և ուրեմն պարտավոր եք պահելու, մեծացնելու, արժանապատիվ կյանքով ու կրթությամբ ապահովվելու: Ստոր արարածներ, միայն հորիզոնական դիրք ընդունել գիտեք:
Նայեք Նիք Վույչիչին ու ամոթ ապրեք, ամոթ, որ մի օր, երբ ձեր երեխան նույնպես մեծանա, պիտանի ու լավ մարդ դառնա, դրանում 0 լումայի ներդրում անգամ ունեցած չեք լինելու, բայց ի տարբերություն ձեզ՝ Նիքի ծնողները նրան չեն լքել, վախկոտներ:
Խնդրում եմ, ով ճանաչում է նրանց, փոխանցեք, թե ես ինչ եմ կարծում իրենց մասին, և թե իրենք որքան ոչնչություն են, ասեք նաև որ պատրաստ եմ որդեգրելու փոքրիկին:
Ես ՀՀ-ում չեմ այժմ, ինչպես կարող եմ անել, ես չեմ ցանկանում, որպեսզի նրան մանկատուն հանձնեն:
Շատ մեծ է զայրույթս, խնդրում եմ, ով կարող է մի բան ասել, օգնել, այնպես է պետք անել, որ խելքի գան ծնողները, նրան մանկատուն չհանձնեն:
https://www.facebook.com/NickVujicic?fref=ts
https://www.facebook.com/NickVujicicMexico?fref=ts
https://www.facebook.com/pages/Nick-Vujicic-Life-Without-Limits/389077117824603?fref=ts
Սրանք էլ Նիքի մասին հղումները, նրա պաշտոնական էջերը. մարդ, ով առանց վերջույթների ավելիին է հասել, ավելին է անում և ավելիին է ընդունակ, քան հազարավոր բնականոն ծնված մարդիկ:
Խելքի եկեք, փոքրիկի ծնողներ, հասկանում եմ, ձեզ դժվար է, այժմ շոկի մեջ եք, բայց ձեր արարքը հակաԱստվածային է լինելու, և վստահ եղեք` ՉԵՔ ՆԵՐՎԵԼՈՒ: