Ինպե՞ս դառնալ առաջնորդ և ստեղծել հասարակական շարժում։

Բոլորիս միշտ էլ հետաքրքրել է, թե ինչպես կարելի է սկսել հասարակական շարժում: Առաջարկում եմ դրա վերաբերյալ դիտենք մի փոքրիկ տեսանյութ և որոշ դասեր քաղենք դրանից:
Պատմությունը լիակատար հասկանալու համար սկզբից դիտեք տեսանյութը։

Առաջին հերթին, իհարկե, գիտեք՝ առաջնորդը պետք է մի փոքր համարձակություն ունենա բոլորից տարբերվելու համար և մի ծիծաղելի դեմք պիտի լինի: Իրականում նրա արածն այնքան հեշտ է կրկնօրինակել:
Այսպիսով նրան կրկնօրինակում է իր առաջին հետևորդն իր կարևորագույն դերակատարմամբ: Նա փորձում է ցույց տալ մյուս բոլորին, թե ինչպես պետք է հետևել առաջնորդին: 
Պետք է նկատել, որ առաջնորդը նրան ընդունում է որպես հավասարի, այնպես որ հիմա խոսքը չի գնում միայն առաջնորդի մասին: Այժմ խոսքը նրանց երկուսի մասին է: Հետո նրա հետևորդը կանչում է իր ընկերներին: Պետք է նկատել, որ առաջնորդի առաջին հետևորդն իրականում նրա թերագնահատված տարբերակն է: Իսկական համարձակություն է պետք այդպես վարվելու համար:
Առաջին հետևորդը ամենահասարակ խենթին առաջնորդ դարձնողն է:
Իսկ հետո նրանց է միանում երկրորդ համախոհը: Նրանք արդեն երկու, երեք խենթեր չեն, այլ երեքը, ովքեր արդեն ամբոխ են կազմում:
Այնպես որ շարժումը, անպայման, պետք է հասարակական լինի:
Հետո նրանց են միանում ևս երկուսը, դրանից անմիջապես հետո միանում են ևս երեքը: Այժմ մենք իսկական շարժման ուժի ականատես ենք դառնում: Սա այս գործողության կիզակետն է:
Եթե նկատում եք, որքան շատ մարդ է միանում նրանց, այնքան նրանց միանալը ավելի հեշտ է դառնում:
Այժմ շարժմանը միացողների թիվը գնալով աճում է: Արդեն մարդիկ միանում են շարժմանը, որպիսի ծիծաղելի դրության մեջ չհայտնվեն: Հենց այսպես է ստեղծվում հասարակական շարժումը:
Իսկ հիմա պատմության ամենակարևոր դասը: Այո, այստեղ առաջնորդը այն առանց վերնաշապիկի տղան էր, ու նա էլ կստանա ամբողջ փառքն ու պատիվը, բայց իրականում առաջին հետևորդն էր, որ այդ միայնակ խենթին իսկական առաջնորդ դարձրեց:


Հ.Գ. Եթե դուք հետաքրքրված եք շարժում սկսելով, քաջութուն ունեցեք հետևել ու ցույց տալ ուրիշներին, թե ինչպես պետք է հետևեն առաջնորդին: Եվ եթե միայնակ խենթի հանդիպեք, ով հիանալի գործ է անում, քաջություն ունեցեք առաջինը վեր կենալու և նրա կողքին կանգնելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել