Aras+Ozbiliz+FC+Spartak+Moscow+v+PFC+CSKA+O3kspRo_lJhl1in.am-ը գրում է․

Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Դենիս Գլուշակովը բարեգործական աճուրդ է կազմակերպել, որին մասնակցել են նաև Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Յուրա Մովսիսյանն աճուրդի է հանել մոսկովյան ակումբի երկրորդ մարզաշապիկը, իսկ Արաս Օզբիլիսը` Հայաստանի ազգային հավաքականի նախկին` տնային մարզաշապիկը:

Հաղորդվում է, որ մարզաշապիկներից ստացված գումարները կտրամադրվեն Գլուշակովի հայրենի քաղաքում սպորտային խաղահրապարակ կառուցելու նպատակին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել