Որքան էլ այս կինը կեղծ փաստարկներ ներկայացնի իր աշխատավարձի և որպես Հղիության և ծննդաբերության համար իրեն վճարված նպաստի 20 մլն դրամի հետ կապված, միևնույն է, կատարվել է օրինազանցություն։ Եվ կառավարությունը պարտավոր է գործ հարուցել այս փաստի առթիվ և հետաքրքիր է, թե ԱԺ-ի ընդդիմադիր կոչված պատգամավորները ինչու հավուր պատշաճի չեն բարձրացնում այս հարցը։ Ես գտնում եմ, որ իրական օրենսդիր ընդդիմությունը ոչ թե ընդդիմադիր շարժում պետք է ձևավորի փողոցում, այլ իրավական դաշտում։ Կա կոնկրետ օրինազանցության դեպք, ի՞նչ պատասխան է տալիս այսօրվա կառավարությունը այս փաստի կապակցությամբ և ի՞նչ է ձեռնարկել մինչ օրս։ Բնականաբար, կառավարման համակարգում կատարված օրինազանցությունների ցանկում այս դեպքը երկրորդական դիրքերում է, և օրենսդիր ընդդիմության խնդիրն է դատարան մտցնել նախկին կառավարության կատարած բոլոր լուրջ օրինազանցություններն ու չարաշահումները։ Ահա սրանով զբաղվեք, եռյակ․․․ Ի՞նչ է անում եռյակն այս ուղղությամբ: Կից նյութն այստեղ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ani.zakharyan.9/posts/320460161470927
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել