Panorama.am-ը գրում է․
«World Travel Market» ցուցահանդեսի շրջանակներում միջազգային հեղինակավոր հեռուստաալիք «Euronews»-ը խոսել է ՀԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի հետ Հայաստանի` Լոնդոնում ցուցադրված բազմաբնույթ զբոսաշրջային արդյունքների շուրջ: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հանրային կապերի գրասենյակը:
«Մենք հայտնի ենք մեր մշակույթով, մեր ժառանգությամբ, մեր պատմությամբ»,-ասել է Արման Խաչատրյանը` նշելով, որ հայկական զբոսաշրջային արդյունքները կերտված են հենց այդ արժեքներով:
Անդրադառնալով ներգնա զբոսաշրջությանը` նա նշել է, որ զբոսաշրջային հոսքերը հիմնականում գալիս են Ռուսաստանից և Արևմտյան Եվրոպայից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



