Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումն այս պահին այնքան էլ կապված չէ հանրապետական-դեմոկրատ հակասությունների հետ, այն ավելի գլոբալ, խորքային հարթություն ունի` կապված ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսում հանրապետականների հաղթանակին, ինչը ուրախացրել է Թուրքիային:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեմոկրատ կոնգրեսականները բավական նախաձեռնություններով էին հանդես գալիս Հայոց ցեղասպանության բանաձևերի օգտին, այս պարագայում նրանց փոխարինումը հանրապետականներով, կարող է այդ նախաձեռնությունները որոշակիորեն թուլացնել»,-ասաց նա և նշեց, որ նույնիսկ խոսք է գնում, որ թուրքամետ հայացքներով հայտնի մի քանի հանրապետականեր կփոխարինեն հայամետ կոնգրեսականների:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել