9a75bbaa332f1857f37666f05aaf783b0bd33f901in.am-ը գրում է․

Կետրոնական Հնդկաստանում պետական հիվանդանոցի ղեկավարությունը փորձում է ազատվել մի քանի տասնյակ հազար առնետներից, որոնք հաստատվել են բուժհաստատությունում: Այս մասին հայտնում է BBC-ն:

Հիվանդանոցն առնետներից մաքրող ընկերությունում BBC-ին հայտնել են, որ արդեն մի քանի հազար առնետի բույն է հայտնաբերվել հիվանդանոցի հիմքում:

Հիմա մասնագետները թունավոր թակարդներ են լարում առնետների դեմ:

Ընկերության ներկայացուցիչը նաև հայտնել է, որ մոտ 20 տարի առաջ Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում մոտ 10 000 առնետ է ոչնչացվել:

Այդ կենդանիների հայտնվելը մեծամասամբ բացատրվում է նրանով, որ Հնդկաստանի շատ հիվանդանոցներում վատ են պահպանվում սանիտարական նորմերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել