Replik.am-ը գրում է․
Արևմտյան մամուլում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունն է` կապված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հետ: Բանն այն է, որ Օբաման մտադիր է ստանալ Կոնգրեսի թույլատվությունը ծայրահեղականների դեմ ցամաքային օպերացիա սկսելու համար:
«Ես բանակցություններ կսկսեմ Կոնգրեսի հետ, որպեսզի թույլատվություն ստանամ «Իսլամական պետության» դեմ զինված ուժեր կիրառել: Աշխարհը պետք է իմանա, որ ահաբեկչության դեմ պայքարը մեր ընդհանուր նպատակն է, և հանուն այդ նպատակի մեր զինծառայողները պետք է անհրաժեշտ աջակցություն ունենան»,-Կոնգրեսի նախնական ընտրություններից հետո հայտարարել է Օբաման:
Նյութի աղբյուր՝ http://replik.am/arm/index.php?id=49001
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել