Գյումրիում 26-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանության դեպքի գործով այսօր կալանավորվել է հետախուզվող Արթուր Մարտիրոսյանը: Այս մասինSlaq.am-ին տեղեկացրեցին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա գործում որպես մեղադրյալ էր ներգրավվել` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու համար:
Slaq.am-ը գրում է․
Դատարանն ավելի վաղ բավարարել էր Ա.Մարտիրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին միջնորդությունը և հայտարարվել էր հետախուզում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2014 թվականի հոկտեմբերի 29-ին` ժամը 22:15-ին, Գյումրու բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ սրտի շրջանում կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքով Գյումրի քաղաքի Շիրակշին բանավան 217/106 բ հասցեի տնակից Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն տնակի բնակիչ, 1988 թվականի ծնված Արտյոմ Ադանալյանը, ով բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում 29.10.2014թ. հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն:



