Ladynews.am-ը գրում է․
Մի անցեք փողոցը կարմիր լույսի տակ, մի խմեք չեռացրած ջուր, ընկերուհու հարցին՝ «արդյո՞ք ես գիրացել եմ»՝ վստահաբար պատասխանեք «ոչ», որպեսզի համահունչ ապրեք ներկայիս կյանքի հետ: Ղեկավարի հետ չվիճելը նույնպես այդ շարքի կանոններից է:
Սակայն ինչպե՞ս վարվել, եթե դուք ոչ միայն առարկում եք, այլև պետք է պաշտպանեք ձեր դրիքորոշումը: Մարտավարության ընտրությունը կախված է նրանից, թե ինչ խառնվածքի ղեկավար է ձեր առջև:
Որոշ աշխատակիցներ ոչ մի դեպքում չեն առարկում ղեկավարությանը, մտավախություն ունենալով վնասել կարիերային, մյուսները միշտ իրենցն են պնդում, գտնելով, որ բանավեճի մեջ է ծնվում ճշմարտությունը, բացի այդ` դա դրական ազդեցություն է ունենում առաջխաղացման վրա:
Ղեկավարության հետ բանավիճելիս պահպանեք անվտանգության կանոնները: Ընտրելով բանավեճի մարտավարություն, նկատի ունեցեք ղեկավարի անհատական առանձնահատկությունները:
Եթե ղեկավարը բռնակալ է, խիստ և ավտորիտար, ապա նա չի ընդունի որևէ առարկություն: Բանավիճելն ու ինչ-որ բան փորձել ապացուցելն անօգուտ է: Ամենահիմնավոր փոստարկները կփշրվեն՝ բախվելով երկաթ-բետոնե ինքնավստահությանը: Նա հրամաններ է տալիս, իսկ ենթակաների խնդիրը դրանց կատարելն է: Այդպիսին են նրա կանոնները և փոխել դրանք նա չի պատրաստվում: Արդյունավետ երկխոսություն դժվար, թե ստացվի: Մի շարք աշխատակիցներ, վտանգելով իրենց, ոչ թե հակաճառում, այլ վարվում են այնպես, ինչպես իրենք են ճիշտ գտնում: Այս քաղաքականությունը երբեմն տալիս է իր օգուտները, սակայն, եթե սխալ թույլ տաք, ապա ղեկավարի ցասումը ահավոր կլինի:
Եթե ղեկավարը լավ մասնագետ է
Նա հանգամանալի խորանում է մանրամասների մեջ, գտնում է, որ մանրուքներ չեն լինում, և ենթականերից պահանջում է նույնը: Որպեսզի ապացուցեք ձեր ճշմարտացիությունը, զինվեք տրամաբանությամբ և փաստարկներով: Զգացմունքները գործին չեն օգնի: Ներկայացրեք եզրահանգումներ, որոնք հիմնված են փաստարկների վրա, հիմնավորեք տրամաբանորեն և հստակ: Եվ ոչ մի կասկած ու անինքնավստահություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



