Ավստրալիան աշխարհի ամենափոքր մայրցամաքն է, սակայն այն միաժամանակ աշխարհի 6-րդ ամենամեծ երկիրն է։ Բրիտանացիները միայն 18-րդ դարի սկզբում են գաղութացրել Ավստրալիան, իսկ մայրցամաքի բնիկ բնակչությունը ավելի քան 40 000 տարի է՝ բնակվում է այստեղ։ Այսքան երկար պատմություն ունեցող երկիրը պարզապես չի կարող անհետաքրքիր լինել։ Փորձենք ավելին իմանալ այս զարմանալի երկրի մասին։ 

AUfacts01 800x528 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

1. Մեծ Արգելախութը կորալյան կղզիների ու խութերի ամենամեծ  խումբն է։ Այն իր սեփական փոստարկղն ունի, որից այցելուները կարող են բացիկներ ուղարկել։

AUfacts02 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

2. 1828-1902 թթ. Ավստրալիայում արգելված էր օրը ցերեկով լողալ ծովափում։ Այս  օրենքն առաջին անգամ խախտվեց Մենլին անունով ոմն տղամարդու կողմից։ Կարգազանցին ձերբակալեցին, սակայն նրան մեղադրանք չառաջադրեցին, ինչը մյուսներին համարձակություն տվեց, որպեսզի իրենք էլ հետևեին Մենլինի օրինակին։  

AUfacts03 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

3. Սիդնեյի օպերային թատրոնի նախագիծը պատկանում է ճարտարապետ Յորն Ուտզոնին։ 1957 թ.-ին ճարտարապետական նախագծերի մրցույթ էր անցկացվել, որին 233 տարբեր նախագիծ էր ներկայացվել։ Յորնի նախագիծը հաղթող ճանաչվեց այդ մրցույթում։ 

AUfacts04 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

4. Իր չափերի և անապատային խիստ կլիմայի պատճառով Ավստրալիան իններորդ տեղն է զբաղեցնում ամենանոսր բնակչությամբ երկրների շարքում։

AUfacts05 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

5. Ավստրալիայում ավելի քան 10 000 ծովափ կա։ Եթե անգամ 27 տարի շարունակ ամեն օր մի նոր ծովափ այցելեք, այդ ժամանակահատվածը, միևնույնն է, չի բավականացնի Ավստրալիայի բոլոր ծովափերն այցելելու համար։

AUfacts06 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

6. Ավստրալիան երեք անգամ ավելի մեծ է Գրենլանդիայից, որը համարվում է աշխարհի ամենամեծ կղզին։ Այնուամենայնիվ, Ավստրալիան ներառված չէ կղզիների ցանկում, քանի որ հայտնի է, որ այն առանձին մայրցամաք է։  

AUfacts07 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

7. Ուղտերի ամենամեծ պոպուլյացիան հենց Ավստրալիայում է։ Աստրալիայի տարածքում ավելի քան 750 000 ուղտ կա։ Այդ ուղտերը ժամանակ առ ժամանակ մուտք են գործում տեղի բնակիչների ֆերմաները։  

AUfacts08 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

8. Հունաստանից հետո հույների ամենամեծաթիվ բնակչությունը Ավստրալիայում է։ 2001 թ.-ին Մելբուրնում 151 785 ավստրալահույն կար։  

AUfacts09 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

9. Քվինսլենդից մինչև Հարավային Ավստրալիա ձգվում է Դինգոների ցանկապատը։ 5613 կիլոմետրանոց այս ցանկապատն աշխարհի ամենաերկար ցանկապատն է։ Ինչպես կարելի է կռահել անվանումից, այն կառուցվել է, որպեսզի դինգո շները չկարողանան արոտավայր անցնել։      AUfacts10 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

10. Ավստրալիայում պնդում են, որ հայտնի ուգիները հենց այստեղ են ստեղծվել։ Այս պնդման հետ համաձայն չեն Նոր Զելանդիայի բնակիչները։ Ասում են, որ այս հարմարավետ կոշիկները Ավստրալիայի գյուղական համայնքներում կրել են դեռևս 1920-ականներից ի վեր։ Այնինչ Ավստրալիայում հայտնի «UGG» բրենդն իրականում ամերիկյան կազմակերպության է պատկանում։   

AUfacts11 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

11. Ավստրալիայի զինանշանի վրա կենգուրու ու էմու է պատկերված։ Հենց այս կենդանիներն են ընտրվել զինանշանը զարդարելու համար, քանի որ տարածված կարծիքի համաձայն՝ այս երկու կենդանիներից ոչ մեկը չի կարող հետ շարժվել։ Սա խորհրդանշում է, որ երկիրը պետք է  բացառապես առաջ շարժվի։ 

AUfacts12 14 фактов об Австралии, с которыми вы, вероятней всего, не были знакомы

12. Ավստրալիայի ազգային թանկարժեք քարը ծիածանաքարն է՝ հայտնի նաև իբրև օպալ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել