Դեռևս ՀԱՅՐ Զատիկ վարդապետ Ավետիքյան…
Որքան էլ զարմանալի է, փաստորեն մինչև հիմա շարունակում եք կրել հայր սուրբի տիտղոս:
Գիտե՞ք, գուցե առանց գիտակցելու, բայց Դուք ինձ շարունակաբար առիթ եք ընձեռում Ձեր հետաքրքրաշարժ կյանքի թարմ նորություններով լուսավորել ժողովրդին. հավատացած եղեք, լույս սփռելը իմ ամենասիրելի գործն է, առավել ևս, երբ հարցը վերաբերում է արատավոր հոգևորականի:
Վերջերս տեղի ունեցավ մի իրադարձություն, որին դուք սպասում էիք տարիներ շարունակ, այնպիսի ջերմեռանդությամբ, ինչպես բելգիահայությունն է սպասում Ձեր կարգալույծի հրամանին: Խոսքս Ֆրանսիայի թեմի առաջնորդի ընտրության մասին է (01.11.2014թ.):
Թեպետ վերքին աղ լցնելը լավ բան չէ, այնուամենայնիվ, հանդգնեմ բարձրաձայնել կատարվածը:
Հղում եմ շնորհավորանքներս՝ չթաքցնելով ծիծաղս….
45 քվեից Դուք ստացաք ընդամենը խեղճ ու կրակ 7 քվե: Ո՞վքեր են տեսնես այդ 7 անձինք, որոնց համար Դուք դեռ ինչ-որ բան եք ներկայացնում: Ուրեմն դեռ կան մարդիկ, ովքեր Ձեզ դեռ չեն ճանաչում, քանի որ անհավանական է, որ Ձեզ իրապես ճանաչողը Ձեզ քվե տար: Բայց նաև չի բացառվում, որ Դուք, նախապես կանխազգալով վերահաս աղետը, ինքներդ Ձեզ համար եք քվեարկել. և աջ, և ձախ ձեռքերով… մի քանի անգամ…
Ո՞վ գիտե. նեղության պահին մարդիկ անկանխատեսելի են:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն այսօր հրապարակել է մի տեղեկագրություն, որտեղ նշվում է, որ քվեների մեծամասնությամբ անցել է Վահան սրբազանը. և ուրիշ ոչինչ: Ոչ մի տվյալ, ոչ մի թիվ կապված քվեների հետ, երևի որպեսզի առավել չխայտառակվի հայր Զատիկի անունը:
Հայր սուրբ, գոնե այս անգամ ընդունեք թախանձագին խնդրանքս, հորդորս, պահանջս…
Ա- ՄԱ –ՉԵ՛Ք…
Ամաչե՛ք, թեպետ բոլորը չեն, որ օժտված են սեփական սխալները զգալու առաքինությամբ: Հեռացե՛ք Բելգիայից՝ այլևս չվերադառնալու նախապայմանով:
Դժոխքի քանդվելը մեղավորների համար այն գինը չի ունենա, ինչ Ձեր հեռանալը բելգիահայության համար:
Այլևս ոտք մի՛ դրեք եկեղեցի, մի՛ ապականեք այն Ձեր ներկայությամբ: Կամավոր հրաժարվե՛ք հոգևորականի բարձր և պատվավոր կոչումից, քաշվեք որևէ վանք` ճգնելու, ապաշխարելու համար:
Ձեր կյանքի մնացած տարիները հազիվ կբավականացնեն Ձեր գործած բոլոր մեղքերի միայն խոստովանության համար, էլ չեմ խոսում զղջալու և քավելու մասին: Այսուհետ վերջ դրեք խայտառակությանը` հրաժարվելով հոգևոր անունից. սկսեք ներկայանալ ավազանի անունով: Սա Ձեզ կօգնի դուրս գալ Ձեր իսկ կերտած անձնավորության կերպարից, ում երեսին անընդհատ թքում են, իսկ նա պատճառաբանում է, թե անձրև է գալիս:
Սովորե՛ք հատուցել Ձեր սխալների համար և արժանապատվորեն պարտություն կրել:
Հարգանքներով` Հովհաննես Խաչիկյան
[email protected]



