10173364151in.am-ը գրում է․

Թուրքիան կդիմի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին՝ Երուսաղեմի Տաճարի լեռան շուրջ իրավիճակի սրման կապակցությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ ունեցած հեռախոսազրույցում:

Հոկտեմբերի վերջին իսրայելցի հայտնի ռաբբիի դեմ մահափորձից հետո Իսրայելի իշխանությունները փակեցին իսլամական կարևորագույն սրբավայրերից մեկի՝ ալ-Ակսա մզկիթի մուտքը մուսուլմանների համար: Չնայած ա յն բանին, որ ավելի ուշ այդ սահմանափակումը մեղմվեց, իրավիճակը Երուսաղեմում շարունակում է սրված մնալ: Երեկ Տաճարի լեռան մոտ բախումներ տեղի ունեցան պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության միջև:

Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում Աբասը ներկայացրել է Տաճարի լեռան շուրջ ծավալված իրավիճակը և օգնություն խնդրել Թուրքիայից: Թուրքիայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ անհրաժեշտ է «վերջ տալ անօրինականությանը», և հայտնել, որ Անկարան այդ հարցը կբարձրացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Ավելի վաղ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի առաջնորդ Խալեդ Մաշաալի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել