Թմբլիկ սկյուռը ձմեռվա համար ընկույզների պաշար է գողանում ափսեից՝ դրանք տեղավորելով բերանի մեջ։ Լուսանկարիչ Պանդրեա Դաքսը լուսանկարել է սկյուռին իր այգում (Իլինոյիս)։

Լուսանկարիչ Ջոննի Սիմպսոն-Լին լուսանկարել է լողավազանում գնդակի հետևից սուզվող շանը։

Պահը, երբ բևեռային արջը, փորիկի վրա պառկած, սառույցի վրա փորձում է ջրի տակ սնունդ գտնել, Կակտովիկ, Ալյասկա։

Ադրենալինի սիրահար ուկրաինացի Կիրիլո Լյուտովը իր GoPro տեսախցիկով ինքնալուսանկար է արել Եվրոպայի ամենաբարձր ատրակցիոնի՝ Իսպանիայի Սալու քաղաքի Շամբհալան նստած։ Սևաստոպոլցի տղային քիչ էր մնում դուրս հրավիրեին զբոսայգուց՝ ատրակցիոնին նստած ժամանակ տեսախցիկ չօգտագործելու կանոնը խախտելու համար։

Առագաստով սերֆերը ցատկում է ալիքի վրայով՝ Իտալիայի հյուսիսային ափերը ողողող ջրերում։

Ռուսաստանի նախագահի կերպարով պատրաստված հսկայական քանդակը Արևելյան Սասեքսի Լյուիս բնակավայրում՝ Խարույկի գիշերվա տոնակատարությանը։

Անոնիմուսի շարժման աջակից ցուցարարները՝ Գայ Ֆոքսի իրենց դիմակներով, Բուդապեշտի Ազատության կամրջի վրա անցկացվող համաշխարհային «Միլիոնավոր դիմակների երթի» ժամանակ։

Հովիվն այծերի իր հորանը տանում է կենդանիների շուկա Հնդկաստանի Կալկաթա բնակավայրի երթևեկելի ճանապարհով։

Միացյալ Արաբական Էմիրությունների Ֆուջեյրա բնակավայրում իրականացվող ցուլերի մարտը, որին հետևելու համար հարյուրավոր մարդիկ են հավաքվում։

Քաջ ճպուռը ողջ ու առողջ կարողացավ թռչել օձի գլխին վայրէջք կատարելուց հետո։

Ճյուղին կառչած ճպուռը Ֆլորիդայի Սուրդիֆ բնակավայրում։ Դրա բարդ աչքերը հազարավոր փոքրիկ աչուկներից են բաղկացած, որոնք թույլ են տալիս նրան տեսնել նույնիսկ իր հետևի մասը։

Հինգշաբաթական որբուկ ջրասամույրը հանգստանում է ռետինե գորգի վրա՝ Չիկագոյի Շեդ ակվարիում բերվելուց հետո։ Փոքրիկ ջրասամույրին գտել էին սեպտեմբերի 30-ին Կալիֆորնիայի Քոսթուեյս լողափին։

Nephila pilipes հսկայական էգ սարդը զուգավորվում է փոքրիկ արու սարդի հետ` Հնդկաստանի Ասսամի շրջանում գտնվող Գիբոն վայրի բնության արգելոցում։ Այս սարդի էգի չափը կարող է հասնել մինչև 30-55մմ, մինչդեռ արուն ընդամենը 5-6 մմ է։ Nephila pilipes գիտական անվանումն ունեցող այս տեսակը աշխարհի ամենամեծ սարդերից մեկն է համարվում։

Ամուսինը համբուրում է էբոլայով նախկին հիվանդ բուժքույր Տերեսա Ռոմեոին, մինչև իր մահացու հիվանդությունից բուժվելու մասին մամուլի ասուլիս տալը Մադրիդի Կառլոս Երրորդի անվան հիվանդանոցում։

Ռեալ Մադրիդ ակումբի անդամ Կրիշտիանու Ռոնալդուն համբուրում է իր «Golden Boot 2014» (Ոսկե կոշիկ) մրցանակը Մադրիդի Մելիա Կաստիլա հյուրանոցում։ 31-ամյա ֆուտբոլիստն իր երրորդ «Ոսկե կոշիկն» է ստանում՝ այս տարի մրցանակը կիսելով Բարսելոնայի խաղացող Լուիս Սուարեսի հետ։ Երկու խաղացողներն էլ նույն քանակությամբ գոլերի հեղինակ են դարձել 2013-2014թթ.ի ընթացքում։

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման պատասխանում է Սպիտակ Տանը կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում իրեն ուղղած հարցերին։

Արքայազն Չարլզը ելույթ է ունենում Մեքսիկայի Մոնտեռեյ քաղաքում գտնվող Ալֆա պլանտարիումում։

Պապի օգնականն օգնում է ուղղել նրա թիկնոցը, որը քամու պատճառով փաթաթվել էր նրա գլխին՝ Վատիկանում Սբ. Պետրոսի հրապարակում ամեն շաբաթ տեղի ունեցող հավատացյալների հետ հանդիպման ժամանակ։

Բարլի Ասմարայի աշխատանքները Ինդոնեզիայում՝ Ջակարտայի նորաձևության շաբաթվա ընթացքում։

Զբոսաշրջիկները հետևում են ներգաղթյալներին Իսպանիայի Կանարյան կղզիների Գրան Կանարիա կղզու Մասպալոմաս լողափին։ Իսպանական ոստիկանության համաձայն՝ մոտավորապես 21 գաղթականներ ձկնորսական նավակներով Աֆրիկայից Եվրոպայի սահման են հասել։

Թուրք զինվորը գորգ է փռում ռազմական մեքենայի մոտ՝ հետևելու քրդերի ու ԻԼԻՊ-ի միջև ընթացքող մարտերին։ Թուրքական պետական զորքերը բլրից հետում են սիրիական Քոբանի բնակավայրը։

Թիավարները հավաքվել են Թագավորական պալատի մոտ՝ ամենամյա Ջրային փառատոնի շրջանակներում տեղի ունեցող նավակների մրցարշավի մեկնարկին մասնակցելու համար (Տոնե Սեպ գետ, Կամբոջա)։

Ֆլորիդայի Քի Ուեսթ բնակավայրում անցկացվող Մոտորանավակների աշխարհի առաջնության ժամանակ մոտորանավակների շրջադարձը։

Քամու տուրբինները խիտ մառախուղի մեջ, Ամստերդամ, Նիդերլանդներ։

Ռուս զինորները Երկրորդ աշխարհամարտի տարիների Կարմիր բանակի համազգեստով մասնակցում են Մոսկվայում ռազմական շքերթի գլխավոր փորձին՝ նշելով 1941թ․-ին Կարմիր բանակի Կարմիր հրապարակից առաջին ճակատ դուրս գալու 73-րդ տարին, այն ժամանակ, երբ նացիստական զորքերն ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա էին գտնվում։

Պաղեստինցի երիտասարդները բախվում են ոստիկանների հետ Սուաֆատի ներգաղթյալների ճամբարի մոտ։

2400 լուսային տարի հեռավորության վրա գտնվող Քեյվ Նեբուլան։ Լուսանկարը՝ NASA-ի (ԱՄՆ ազգային ավիացիայի ու տիեզերական հետազոտությունների գործակալություն)։



