Խոհանոցային գեջիթները մի զարմանալի հատկությամբ են օժտված. որքան ավելի անպիտան ու անհեթեթ է տվյալ իրը, այնքան ավելի շատ են ցանկանում այն ձեռք բերել։ Այդ մասին են վկայում մեր ցուցակում ընդգրված խոհանոցային պարագաները, որոնք մեծ պահանջարկ են վայելում։ Հատկապես մեծ է երգող դանակի պահանջարկը։ Գուցե Դուք մեծ գումար չծախսեք այս խոհանոցային պարագաները գնելու համար, սակայն հազիվ թե հրաժարվեք դրանցից, եթե դրանք նվերի տեսքով մատուցվեն Ձեզ։
Ճապոնացիներն արդեն վաղուց որոշել են, թե ինչպես լուծել մեծագույն կենցաղային խնդիրներից մեկը, այն է՝ կլոր ձուն վերածել խորանարդաձև ձվի։ Ընդամենը հարկավոր է կճպած ձուն դնել այս ձվեփի մեջ և միացնել այն։ Հաշված րոպեների ընթացքում խորանարդաձև ձուն պատրաստ կլինի։
Մսի թարմության կամ փտածության աստիճանը պարզելու համար դրանից հոտ քաշելն այլևս նորաձև չէ։ Այժմ արդեն կարելի է այս սարքն անցկացնել մսի վրայով, և այն ցույց կտա, թե ուր դնել միսը՝ գազօջախի՞ն, թե՞աղբարկղում։
Այս սարքում կարագի պահպանման համար անհրաժեշտ ջերմաստիճանը միշտ ապահովված է։ Այն թույլ չի տալիս, որպեսզի կարագը շատ արագ հալվի կամ այնքան սառչի, որ անգամ դանակը «հախից չգա»։
Սա հասարակ դանակ չէ։ Այս դանակը կարողանում է երգել հարսանեկան քայլերգ, «Happy birthday to You» և «Jingle Bells», բայց տհաճ ձայնով։
Այժմ մաղադանոսի կամ սոխի կտրատումը շատ ավելի արագ է տեղի ունենում, իսկ կտրատող սարքի լվացումը՝ շատ ավելի դանդաղ։
Աղաց, կոճակներ, մարտկոցներ և լապտեր։ Թե ինչ գործ ունի այստեղ լապտեր, միայն այս սարքի ստեղծողներին է հայտնի։
Այժմ արդեն Դուք կարող եք տեսնել, թե արդյոք հացը լավ կարմրել է՝ առանց տոստերը բացելու։
Սպագետտի ուտելու մեծագույն դժվարությունը սպագետտին պատառաքաղի վրա այնպես հավաքելն է, որպեսզի այն կեսից չընկնի։ Սպագետտիի սիրահարների հոգսը թեթևացնելու համար ստեղծվել է հատուկ պատառաքաղ, որը հագեցած է շարժիչով ու կոճակով։ Կոճակը սեղմելուն պես պատառաքաղի գլխիկը սկսում է պտտվել, և սպագետտին հավաքվում է դրա վրա։
Այս սարքը նախատեսված է եգիպտացորենի կողրերն առանձնացնելու համար։ Ինչ խոսք, շատ անհրաժեշտ սարք է։ Էլ ի՞նչ տուն առանց եգիպտացորենի մաքրիչի։
Այս գործիքից մտքի գոհարներ չեն դուրս գալիս, սակայն փոխարենը համեղ անուշեղեն է դուրս գալիս։
Այս սկուտեղի շնորհիվ Դուք կարող եք այլևս չանհանգստանալ, որ մատուցվող մթերքը կսառչի։














