Slaq.am-ը գրում է․
68-ամյա աշխարհահռչակ երգչուհի Շերը, ում մոտ վերջերս վարակ էր հայտնաբերվել, ապաքինվում է: Երգչուհին այժմ կարդիոմոնիտոր է կրում: Ըստ լրատվամիջոցների` փաստորեն, հիվանդությունը շատ ավելի ծանր էր, քան կարելի էր պատկերացնել:
«Այս վիրուսային վարակը վախեցրել էր բոլորին: Սկզբում այն ազդել էր երգչուհու երիկամների վրա, իսկ հետո` տարածվել ամբողջ մարմնով», - գրում է Closer ամսագիրը:
Երգչուհու ներկայացուցիչը հաստատել է, որ նա կարդիոմոնիտոր է կրում, որպեսզի ամբողջովին ապաքինվի վարակից:
Նա նաև նշել է, որ Շերը վարժություններ ու փորձեր է անում` պատրաստվելով իր տուրին, որը կսկսվի Տեխասից:
Հիշեցնենք, որ Շերը հետաձգել էր իր շրջագայությունը սեպտեմբերին ի հայտ եկած վարակի մասին իմանալուց հետո:
Երգչուհին վերջերս թվիթերում հետևյալ գրառումն էր արել. «Ես ուժեղ եմ: Ես ուրախ եմ, որ ողջ եմ: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր երկրպագուներին լավ մաղթանքների, համբերության և աղոթքների համար»: