
Վիճաբանություն
- Վիճաբանության մեջ վերջին խոսքը միշտ կնոջը պետք է թողնել։
– Այն ամենն, ինչ տղամարդը կասի այդ վերջին խոսքից հետո, նոր վիճաբանության սկիզբն է։
Լոգարան
- Տղամարդը լոգարանում ունի 6 իր. ատամի խոզանակ, ատամի մածուկ, ածելի, սափրվելու փրփուր, օճառ և սրբիչ։
– Կինը միջինում 337 իր ունի լոգարանում, որոնցից միայն 15-ն են, որ տղամարդիկ գիտեն՝ ինչի համար են։
Փող
- Տղամարդը սիրահոժար կվճարի 5000 դրամ մի իրի համար, որն իրականում արժե 2000 դրամ, եթե այդ իրն իրեն պետք է։
– Կինը կվճարի 5000 դրամ մի իրի համար, որն իրականում արժե 7000 դրամ, անգամ եթե այդ իրն իրեն պետք չէ, բայց զեղչի տակ է։
Սրճարանում
- Երբ բերում են հաշիվը, որը կազմել է, ասենք, 20000 դրամ, իսկ սեղանի շուրջ նստած է 3 տղա, ապա նրանցից յուրաքանչյուրը սովորաբար դնում է 10000-ական դրամ սեղանին։ Ընդ որում, նրանցից ոչ մեկը չի խոստովանում, որ մանր ունի ու ոչ մեկը չի համաձայնվում վերցնել մանրը։
– Երբ աղջիկներն են համատեղ հաշիվ փակում, քիչ է մնում հաշվիչներ էլ օգտագործեն։
Ապագա
- Կինն անհանգստանում է ապագայի մասին, քանի դեռ չի ամուսնացել։
– Տղամարդը չի անհանգստանում ապագայի մասին, քանի դեռ ամուսնացած չէ։
Հաջողություն
- Հաջողակ տղամարդը նա է, ով ավելի շատ փող է աշխատում, քան կարող է ծախսել իր կինը։
– Հաջողակ կինը նա է, ով կարողանում է գտնել այդպիսի ամուսնու։
Ամուսնություն
- Կինն ամուսնանում է և հավատում է, որ տղամարդը կփոխվի, ինչը, բնականաբար, տեղի չի ունենում։
– Տղամարդն ամուսնանալիս հավատում է, որ կինը չի փոխվի և, բնականաբար, կինը փոխվում է։
Հագուստ
- Կինը սիրում է պճնվել, երբ շոփինգի է գնում, ծաղիկներ է ջրում, աղբ է թափում, հեռախոսազանգին է պատասխանում, գիրք է կարդում… Մի խոսքով, ցանկացած պարագայում։
– Տղամարդը, եթե հնարավորություն ունենա, կյանքում ընդամենը երկու անգամ է պճնվում՝ իր հարսանիքին և իր թաղմանը։
Գեղեցկություն
- Տղամարդիկ արթնանում են նույնքան թարմ ու գեղեցիկ, ինչպիսին կային, երբ պառկում էին քնելու։
– Կանայք առեղծվածային կերպով տգեղանում են գիշերվա ընթացքում։
Երեխաներ
- Կանայք գիտեն ամեն ինչ իրենց երեխաների մասին, ամեն ինչ՝ ատամնաբույժի գնալու ժամը, ընկերներին, սիրած ուտելիքները, գաղտնի երազանքներն ու ապագան։
– Տղամարդիկ իրազեկված են, որ իրենց հետ նույն տանիքի տակ ինչ-որ փոքրահասակ մարդիկ են ապրում։



