Երեկ Լոնդունում կայացած Գայ Ֆոքսի դիմակներով երթի ընթացքում բախումներ են եղել ոստիկանության հետ, և բերման է ենթարկվել 5 մասնակից (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 10 հոգի): Ընդսմին՝ երթին մասնակցել են հազարավոր մարդիկ, և մի քանի հազար ոստիկան էլ հսկել են երթը՝ այդ թվում ուղղաթիռներով, և չեն պահանջել, որպեսզի հանվեն դիմակները: Երեկ Երևանում ևս կայացավ գայֆոքսյան դիմակավորների մի խմբի (երևի 3-4 տասնյակ մարդ ներառող) երթ, և կրկին բերման ենթարկվեց մոտ 10 մասնակից (կոնկրետ 9 անձ): Մասնակիցների և բերման ենթարկվածների համեմատությունը ցույց է տալիս, թե ինչքան է ՀՀ վարչակազմը վախենում 400 տարի առաջ մահացած մարդու դիմակից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10202678651038362?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



