Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա Միջազգային Օդանավակայաններից», 2014-ի հոկտեմբերին 2013-ի հոկտեմբերի համեմատ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով` մեկնողներինը՝ 13 տոկոսով, ժամանողներինը՝ 9 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերին` 179602 ուղևոր:
Չվերթերն աճել են 6 տոկոսով՝ 2013-ի հոկտեմբերի 1549-ի համեմատ կազմելով 1649 չվերթ: Ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել