Մրսածությունը կարելի է բուժել շատ համեղ և հաճելի միջոցներով: Այո, այո, հենց աղանդերով: Ընդ որում՝ քաղցրեղենը կարելի է պատրաստել տնային պայմաններում, և եթե ճիշտ օգտագործեք, դա կօգնի ձեզ հաղթահարել մրսածությունը:

Կիտրոնե կարագ

Որպեսզի պատրաստեք այսպիսի կարագ, պետք է մսաղացով անցկացնեք կիտրոնը` կեղևով, 50գ փափուկ ծիրանաչիրը, այնուհետև խառնեք 100 գ սերուցքային կարագի և 2 ճ . գդալ մեղրի հետ: Կերեք այս կարագը առավոտյան և երեկոյան 1 թ. գդալ չափաբաժնով: Պահեք այն սառնարանում:

Ընկույզով թուրմ

200 գ ընկույզը մանրացնել, խառնել լորենու մեղր: Ստացված խառնուրդին ավելացրեք 50գ թարմ քամած հյութ՝ ալոեի կամ նարնջի: Լավ խառնեք և կերեք այն թեյի գդալով օրական 3-4 անգամ:

Շոկոլադե ըմպելիք

Գոլորշու վրա հալեցրեք 2 սալիկ շոկոլադ, ավելացրեք 4-5 ճ. գդալ անյուղ եռացրած կաթ, 3-4 կաթիլ թուրինջի հյութ և մեկ պտղունց դարչին: Լավ խառնեք և ըմպեք:

Հատապտղային-մրգային ջեմ

Մսաղացով անցկացրեք 200 գ թուրինջ, 100 գ սառեցրած սև հաղարջ: Ստացված խառնուրդին ավելացրեք 200գ ազնվամորու մուրաբա, լավ խառնեք: Թողեք այն լավ փակված տարայի մեջ 24 ժամ: Ընդունեք ճաշի գդալով օրական 3 անգամ մինչև ուտելը: Պահել ջեմը սառանարանում փակ տարայի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել