Esem.am-ը գրում է․
Վերջին շրջանում երգչուհի Եվա Ռիվասը բազմաթիվ խոսակցությունների կիզակետում է: ESem.am-ը երգչուհու հետ խոսել է նրա անվան շուրջ պտտվող սկանդալների մասին: Դրանցից ամենաթարմը «Հայաստանի ձայնի» շրջանակներում նրա և Սոնայի ունեցած կոնֆլիկտն է:
Եվայի խոսքով` ինքը ոչ մի կոնֆլիկտ չունի Սոնայի հետ: «Կոնֆլիկտ եղել է շոուի շրջանակներում, որը հարթված է, ամեն ինչ կարգին է և նորմալ: Ամեն մարդ էլ ունենում է էմոցիոնալ պոռթկումներ: Եթե տվյալ պահին մենք վիճել ենք, չի նշանակում, որ վաղը պետք է զայրանանք միմյանց վրա: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մենք շփվում ենք, ընկերություն ենք անում, մեզանից ոչ մեկը չի հիշում, թե ինչ է կատարվել այնտեղ»,- հավատացրեց Եվան:

Երգչուհիների «կռիվը» եթերից հետո շարունակվել է նաև սոցցանցային իրենց էջերում: Եվայի փոխանցմամբ` իրենք նշումներ արել են, բայց միայն լավ տեսանկյունից: «Իրար հետ նկարներ ենք տեղադրում տարբեր համերգներից, շոուներից: Մենք միասին մեկնել ենք Մոսկվա, որտեղ ունենք միայն լավ նկարներ և մեր հասցեին միայն դրական մեկնաբանություններ են արել ու կանեն»,-համոզված է երգչուհին:

Ըստ նրա` միշտ էլ անտարբեր է եղել բոլոր մեկնաբանությունների հանդեպ: «Ինչպես արտաքինիս, հագուկապիս, այնպես էլ ոտքով կոճակին հարվածելուս հետ կապված մեկնաբանությունների հանդեպ անտարբեր եմ: Դա ծրագրված չի եղել, PR-ի համար չի արվել, դա կատարվեց ինքնաբերաբար: Ամեն դեպքում ես չեմ զղջում արածիս համար: Կան մարդիկ, ովքեր շոու են անում և կան մարդիկ, ովքեր իրենք իրենցով շոու են: Ես երկրորդ տեսակին եմ պատկանում: Ամենուրեք՝ բեմում, կյանքում ես մարդ-շոու եմ: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ: Ես սիրում եմ զարմացնել բոլորին իմ արարքներով, բնավորությամբ, դրա համար էլ ինձ համար միևնույնն է, թե ինչ են խոսում: Եթե որևէ մեկին դուր չի գալիս, թե ինչ եմ անում, թող չնայի և չհետևի իմ կարիերային, չլսի իմ երգերը: Եթե կան քննադատություններ, դա ապացուցում է, որ մարդկանց հետաքրքիր է իմ անձը»,-շեշտեց երգչուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



