Ռուսաստանի Դաշնությունում 2011 թվականի դեկտեմբերի կայցած պառլամենտական ընտրությունների արդյունքում շատ հետաքրքիր դեմքեր հայտնվեցին ռուսական պառլամենտում, այդ թվում, ժողովրդական մեծ համբավ վայելող “Ոնիվեր” հեռուստասերիալում Ալլոչկային մարմնավորող դերասանուհի Մարիա Կոժևնիկովան, ում հարցազրույցը և ֆոտոշարքը և կներկայացնենք Ձեզ ստորև: Ի դեպ, Մաշան միակ նորաթուխ պատգամավորը չի, ով մինչ Դումայում հայտնվելը, հասրել է հայտնվել հեռուստաէկրաններին ու Playboy ամսագրի շապիկին, բայց վստահորեն կարելի է պնդել, որ նա ոչ միայն Ռուսաստանի ամենակրքոտ պատգամավորն է, այլև ողջ աշխարհի: Մի խոսքով, գնահատենք օրենսդրական այս գեղեցկությունը:Ճ
Playboy. Ինչպես վերաբերվեց քո երիտասարդը այն բանին, որ դու նկարահանվելու ես մեր ամսագրի համար?
Մաշա. Այս պահին ես ամուսնացած չեմ, այդ պատճառով, բոլոր որոշումներս կայացնում եմ ինքնուրույն, վայելում եմ ազատությունս և լրացնում եմ ուսանողական տարիների արկածների բացը:
Playboy. Նկարահանումդ մեքենայի մեջ էր: Ինչպես ես վերաբերվում մեքենայում սեքս ունենալուն?
Մաշա. Սկսենք նրանքից, որ ես առհասարակ ՍԵՔՍով չեմ զբաղվում, ես ՍԻՐՈՎ եմ զբաղվում: Ես առհասարակ կողմ եմ նրան, որ մարդիկ սիրով զբաղվեն: Իմ հասկացողությունում դա մի գլխապտույտ պրոցեսս է, երբ միախառնվում են դու ու քո միտքը, խելակորույս անող բուրմունքը, քո սիրած էակի հպումները, շնչառությունը… Դուք զգում եք միմյանց տրամադրությունը, կանխազգում եք մտքերը, երբ երկուսը դառնում են մեկ ամբողջություն, և դա այն է, ինչից ես հաճույք եմ ստանում ու ամենևին էական չէ թե որտեղ, թեկուզ և մեքենայում:
Playboy. Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դու կամ ինչ որ բան չես ասում քո մասին, կամ էլ վարում ես առաքինի ապրելակերպ
Մաշա. Ավելի շուտ ոչ ճիշտ ապրելակերպ ունեմ, բայց ճիշտ մտածելակերպ: Երևի թե ես 21-րդ դարի աղջիկ չեմ, որովհետև մարդկանց մեջ գնահատում եմ հավատարմությունը, վսըահելիությունը և բարոյականությունը, այսինքն, այն հատկանիշները, որոնք հենց այդքան դժվար էի գտնել մեր օրերում: Ես մենակ մի բան գիտեմ` իսկական կինը պետք է կարողանա լինի լեդի` հասարակությունում, տնտեսվարուհի` տանը, կուրտիզնուհի` անկողնում, այն էլ իր միակ տղամարդու համար:
Playboy. Տպավորություն է ստեղծվում, որ քո սիրտն ազատ է և մեր ընթերցողները ուեն հնարավորություն գրավելու այն:
Մաշա. Չեմ պատրաստվում թաքցնել, որ շատ երկրպագուներ ունեմ, բայց իմ սիրտն այս պահին իսկապես ազատ է: Չեմ կարող հստակ ձևակերպել այն տղամարդու կերպարը, ով կլինի իմ կողքին, բայց վստահաբար գիտեմ, թե ինչ հատկանիշներ պետք է ունենա նա: Ինձ կարող են գրավել նրա գրավչությունը, խելացիությունը, ներքին ուժը, վստահելիությունը, իսկ ինչ վերաբերում է արտաքին տեսքին, ապա այն ինձ համար կարևոր չէ, քանզի զարդը ես եմ լինելու: