Armnewstv.am-ը գրում է․
Բժշկական տուրիզմն աշխարհի առաջատար երկրներում մեծ թափով զարգանում է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ամեն տարի հրապարակում է տարվա թոփ երկրների անունները: Հայաստանը այդ ցանկում երբեք չի ներառվում: Բժշկական տուրիզմի մասին հետազոտություն մեր երկրում չի արվում, բայց ոչ պաշտոնական տվյալով` ամեն տարի Հայատաստան են գալիս հարյուրավոր զբոսաշրջիկներ ստոմատոլոգիական ծառայություններից օգվելու համար: Պատճառը ցածր գինն է:
Ոլորտը զարգացնելու գաղափարը մշակել են երեք ընկերներով ու որոշել են այս ուղղությունը ներդնել Հայաստանում: Արդեն առաջին քայլերն արել են` կայք են բացել, գտել գործընկեր ստոմատոլոգներ ու տուրիստական գործակալություններ: Նախաձեռնության հեղինակները բացի շահույթից` նպատակ ունեն Հայաստանն ու հայ բժշկությունը ճանաչելի դարձնել աշխարհում: Մյուս կողմից էլ կապող օղակ դառնալ զբոսաշրջիկների ու հայ բժիշկների միջև: Ստոմատոլոգիական տուրիզմի առումով աշխարհում առաջատար երկիր է համարվում Հունգարիան: այս երկիր են գնում հազարավոր այցելուներ ու ստանում ավելի թանկ ծառայություն: Մինչդեռ Հայաստանում մատուցվում են նույն ծառայությունները, բայց ավելի էժան:
Տեսանյութն՝ այստեղ