ԱկԾիվիստները երեկ հերթական կապիկությունն են արել՝ Аnonimus-ների երթ։ Երթն էլ ո՞րն է, քաղաքի տարբեր մասերում երկու տասնյակը չգերազանցող ու արդեն բոլորին ձանձրացրած ակծիվիստները՝ Գայ Ֆոքսի դիմակներով, զբոսնել են, ու ոմանց ոստիկանությունը բերման է ենթարկել, ու հիմա նրանք աղաղակում են ֆեյսբուքում։
Ես ուղղակի զարմանում եմ ոստիկանության վրա. ինչո՞ւ եք այս ծաղրածուների բերանը լեզու դնում, մի՞թե պարզ չէ, որ նրանց նպատակն էլ հենց այն էր, որ իրենց բերման ենթարկեին, որ իրենք էլ հետո հայտարարեին, տեսեք-տեսեք, մեզանից վախենում են։
Եվ ամենևին էական չէ, որ այդ կիսագրագետ ջահելները դժվար թե Գայ Ֆոքսի մասին իմանան ավելին, քան հայտնի հոլիվուդյան ֆիլմում է ներկայացված։ Ասեմ ավելին, դժվար թե նրանք ֆիլմից այս կողմ ինչ-որ բան տեսնեն այդ պատմության մեջ։ Պարզապես, նորաձև կապիկություն է՝ անում են, թե չէ դրանցից ի՜նչ Գայ Ֆոքս, ի՜նչ անոնիմուս։
Ակծիվիստական կոդլայում անոնիմ ոչինչ չկա. ոչ հենց ակծիվիստներն են անոնիմ, ոչ էլ իրենց գործատուներն ու պատվիրատուները։ Իսկ ոստիկանությունը գրագետ կգտնվի, որ թույլ տա, որ խելոք, սուս ու փուս, տարին մեկ անգամ իրենց կապիկությունն անեն ու էլի մտնեն իրենց բներով։ Պլան է՝ կատարում են հիմա։