Esem.am-ը գրում է․

-Սիրելի Հասմիկ, դու վերջերս ես տեղափոխվել ԱՄՆ՝ մշտականբնակության:

-Այո, ամուսինս Լոս Անջելեսաբնակ է: Ամուսնացա և տեղափոխվեցի:

-Ինչպե՞ս ծանոթացաք:

-Երբ եկել էի Ամերիկա՝ հանգստանալու, մի օր սրճարանում, շատ պատահական, հանդիպեցի ապագա ամուսնուս՝ Ներսեսին: Խոսակցությունից պարզվեց, որ նա հայտնի երգեհոնահար՝ Լևոն Աբրահամյանի որդին է, իսկ նա իմացավ, որ ես օպերային հայտնի երգիչ՝ Տիգրան Լևոնյանի քրոջ աղջիկն եմ: Պարզվեց, որ երկար տարիների բավականին սերտ կապ կա մեր ընտանիքների միջև, քանի որ քեռիս Ներսեսի ծնողների հարսանիքի քավորն է և Ներսեսի ու իր եղբոր կնքահայրը: Մենք դարձանք շատ լավ ընկերներ: Իրար էինք վստահում մեր գաղտնիքները: Մոտ հինգ ամիս ընկերություն էինք անում և մեր մտքով անգամ չէր անցնում, թե օրերից մի օր կարող է ամուսիններ դառնանք: Իմ Հայաստան վերադարձից մոտ քսան օր առաջ հասկացանք, որ զգացմունքներ ունենք իրար հանդեպ: Ներսեսն ինձ պաշտոնական առաջարկություն արեց: Ես ստիպված էի գնալ Հայասան, քանի որ կիսատ գործեր ունեի: Շփվում էինք կոպյուտորով կամ հեռախոսով: Երկու ամիս չանցած պարզվեց, որ հյուրախաղերի պետք է մեկնենք ԱՄՆ: Եկանք, մեր խմբի տղաները վերադարձան, ես՝ մնացի:

-Հե՞շտ ես հարմարվում նոր՝ հարսի կարգավիճակին:

-Մի փոքր դժվար է ազատությանը ասել «բայ-բայ», մանավանդ, որ ամբողջ կյանքս ազատ եմ մեծացել: Աշխատում եմ չսահմանափակել ազատությունս: Հիմա հաշվի եմ առնում նաև ամուսնուս կարծիքներն ու որոշումները, բայց, փառք Աստծո, չեմ կաշկանդվում ամուսնուս տանը:

-Ինչպե՞ս էր կազմակերպված հարսանիքը, որտե՞ղ անցկացրեցիք մեղրամիսը:

-Հարսանիքը իմ սրտով էր: Բնականաբար հագա ճոխ հարսանեկան սպիտակ հագուստ: Արտասահմանյան ֆիլմերում երբ տեսնում էի, թե հարսանեկան զույգը ինչպես է անցնում ծաղիկներով զարդարված կամարի տակով, երազում էի հարսանիքիս նման կամարի տակով անցնել, որը և իրագործվեց: Քանի որ հայրս մահացած է, իսկ քեռիներիցս մեկը՝ Արմեն Խանդիկյանն, այստեղ էր, նա ինձ ուղեկցեց դեպի փեսան: Շատ հանրահայտ արվեստագետներ էին այդ օրը ներկա: Իսկ մեղրամիսյան ճամփորդությունը դեռ առջևում է:

-Որքա՞ն երեխա կցանկանայիր ունենալ:

-Երկու տղա, մեկ աղջիկ:

-Հասմիկ, դու հանրաճանաչ դարձար «Կարգին սերիալ»կատակերգական հեռուստաներկայացման մեջ՝ Սոֆայի կերպարով ևՀայկո-Մկո հանրահայտ դերասանական զույգի հետ «Կարգինհաղորդում» անեկդոտների շարքում՝ քո մասնակցությամբ: Ինչպե՞ս եսպատկերացնում քո կարիերան ԱՄՆում:

-«Կարիերա ԱՄՆում» ասելով ես պատկերացնում եմ ամերիկյան շուկայում՝ Հոլիվուդում:

-Կարծեմ դու ոչ միայն դերասանուհի ես:

-Այո: Ավարտել եմ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը, Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժինը, Ակսել Բակունցի անվան ջազային-էստրադային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժինը: Ասեմ, որ ունեմ հեղինակային երգերիս չորս տեսահոլովակները: Հաճախել եմ Տիգրան Հեքեքյանի մանկական երգչախումբը, հետաքրքրվել եմ մոդելային արվեսով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել