Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզևիչի հետPanorama.am-ը գրում է․

Մոսկվայում ընթացող Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի 2-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Մորոզևիչի հետ: Այժմ հայ գրոսմայստերն իր ակտիվում 1 միավոր ունի և Դին Լիրենի, Մորոզևիչի ու Պետեր Լեկոյի հետ բաժանում է 3-6-րդ տեղերը:

2-րդ տուրից հետո մրցաշարը միանձնյա առաջատար ունի. Ալեքսանդր Գրիշչուկը հաշվետու տուրում առավելության է հասել Բորիս Գելֆանդի նկատմամբ` տոնելով երկրորդ անընդմեջ հաղթանակը: Նա իր ակտիվում 2 միավոր ունի: Նրան 1,5 միավորով հաջորդում է Վլադիմիր Կրամնիկը, ով պարտության է մատնել Էռնեստո Ինարկիևին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել