Գեներալ Մանվի «գերու» շուրջ բարձրացած այս ողջ աղմուկ աղաղակում միայն մի կարևոր բան կար, որը ոչ գեներալ Մանվելի հետ էր կապված, ոչ էլ՝ «գերու» (չակերտներով եմ գրում, որովհետև մի կողմն ասում ա՝ գերել էր, մյուս կողմն էլ ասում ա՝ փրկել էր, իսկ ես թեմայից խաբար չեմ)։
Գիտե՞ք հերթական անգամ ինչ ցույց տվեց էս պատմությունը. իրեն «իրավապաշտպան» հորջորջողների համենայն դեպս մեծամասնությանը պետք ա բուրդ չփխելու ճիպոտներով հրապարակում 7 շրջան վազացնել, հետո տանել սահման ու ականապատ դաշտերի վրա բաց թողնել (սա կոչ չէ, սա հիպոթետիկ հնարավորություն է սոսկ)։
Մի էդ Սաքունցին տեսեք, ուրեմն էսքան ժամանակ մեր իրավապաշտպան ախպերը ոչ մի ձեն-ծպտուն չհանեց։ Չհանեց, երբ մեր տղերքն էին զոհվում սահմանում, չհանեց, երբ դիակներն էին անարգվում, չհանեց, երբ Կարեն Պետրոսյանին ու Ինջիղուլյանին էին գերում, չհանեց, երբ Կարենին խոշտանգեցին ու մարմինը բառիս բուն իմաստով մասերով վերադարձրեցին...
Բայց արի ու տես, որ մեր գրանտասուն ախպոր մոտ մարդասիրությունը գլուխ բարձրացրեց ու բարձրացրեց ոչ թե ինչ-որ թարմ դեմքի պահով, այլ պապուս թվից Մանվելի կողքը պահված մեկի համար։ Չէ, ես բան չունեմ ասելու, չեմ փորձում արդարացնեմ, բայց մի վայրկյան էլի, կրկնում եմ, էստեղ Մանվելի ու իրա գերու հարցը չէ։ Հարցը նրանում է, որ եթե իրավապաշտպան ես ու պնդում ես, որ քո համար մարդն է, այլ ոչ թե ազգությունը, դա բնավ էլ չի նշանակում, որ քո ազգը ավտոմատ կերպով բացառվում է իրավունք ունեցող մարդկանցով ազգերի ցուցակից։
Այ Սաքունց, ինչո՞ւ համամիութենական շուխուռ չես անում, երբ մեր քաղաքացիներն են զգում իրավունքների պաշտպանության խնդիր՝ Ադրբեջանի կողմից։ Ո՞ւր են աղիողորմ աղաղակներդ, որ հարա՜յ, հասե՜ք, միջազգային իրավունքն է վտանգի տակ։ Թե՞ եվրոպական ու ամերիկյան դոնորները (գուցե նաև թուրք-ադրբեջանականները, հը՞) քո հելսինկյան դուքյանը ֆինանսավորում են մենակ էն ժամանակ, երբ դու խի՜ստ ընտրողաբար ես մարդու իրավունքներ պաշտպանում։



