Mypage.am-ը գրում է․
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը խոստացել է պատասխանել օգտատերերի հարցերին առցանց ասուլիսի ընթացքում, որը կտևի մեկ ժամ։ Հայազգի օգտատերերից մեկը նույնպես հարց է ուղղել Facebook-ի հիմնադրին 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին: Մասնավորապես նա գրել է՝
«Հարգելի Մարկ, հավանաբար տեղյակ եք, որ 2015-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ վստահ են, որ անկախ ազգությունից յուրաքանչյուր ոք պետք է ճանաչի և դատապարտի 20-րդ դարի սկզբին Թուրքիայի կատարած բոլոր ոճիրները: Արդյո՞ք Facebook-ը պատրաստվում է որևէ բան անել Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման և դատապարտման համար»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=320
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



