Tert.am-ը գրում է․

Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Շառլ Ազնավուրի հարցազրույցը մեծ աղմուկ է բարձրացրել Հայաստանում:

ՀՀ արտգործնախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Ազնավուրը որևէ թուրքական թերթի հարցազրույց չի տվել և մրցանակ էլ չի ստացել:

Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթը ևս անդրադարձել է այս աղմուկին  և «Հայաստանը հավատալ չի ցանկանում» վերտառությամբ հոդվածում ներկայացրել թե՛ Հայաստանից հնչող տեսակետները, թե՛ հարցազրույցի հեղինակի խոսքը:

«Posta թերթում հրապարակված լուսանկարների և ճաշկերույթի մասին մեկնաբանություն չտված ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը երկրում կասկածանքով է ընդունվել»,- գրում է պարբերականը:

Իսկ հարցազրույցի հեղինակ Էրքան Օզերմանն «Ակօս»-ի հետ զրույցում հավաստիացրել է, որ հարցազրույցն իրականում տեղի է ունեցել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել