Խնձորի լավ ժամանակն է. Այսօր առաջարկում ենք խնձորով ամենահայտնի աղանդերը պատրաստել՝ շտրուդել: Նշենք, որ այս անգամ և խմորն է անսովոր, և պատրաստման ձևը: 

Ալյուր 500 գ
Թթխմոր 11 գ
Աղ 1 թ.գդ.
Շաքարավազ 2 ճ.գդ.
Բուսայուղ 6 ճ.գդ.
Կաթ 250 մլ
Ձու 1 հատ
Խնձոր 3 հատ
Շականակագույն շաքարավազ 8 ճ.գդ.
Դարչին 1 ճ.գդ.
Պաքսիմատ 1-2 ճ.գդ.
Շաքարափոշի
Կարագ 20 գ

Պատրաստման եղանակը
Ջեռոցը միացնել 180* և անմիջապես սկսել խմորը պատրաստել: Թասի մեջ 1 ձու ջարդել, հարել, ավելացնել գոլ կաթը, աղ, շաքարավազ, թթխմոր լցնել, լավ հարել, ապա լցնել բուսայուղը, խառնել. ալյուրն ավելացնել մաս-մաս՝ մինչև ձեռքերին չկպչող խմոր ստացվի: Խմորը գնդել, դնել թասի մեջ, թասը դնել պոլիէթիլենային թաղանթի մեջ, սա էլ փաթաթել սրբիչով, դնել ջեռոցը, ջեռոցն անմիջապես անջատել: Խմորը 20-25 րոպեում կհասունանա՝ կրկնապատկելով ծավալը: Խնձորները կլպել, մանր կտրտել, ավելացնել դարչինը, շաքարավազն ու պաքսիմատը, խառնել: Ջեռոցի տապակին յուղաթուղթ փռել: Խմորը հանել ջեռոցից, ջեռոցը միացնել 200*: Խմորից այնքան վերցնել, որ տապակի չափով բացելիս՝ բարակ շերտ ստացվի: Բացած խմորը գրտնակով տեղափոխել տապակի մեջ, վրան տարախծել խնձորով խճողակը, թողնել 5 րոպե խմորը բարձրանա, տապակը դնել տաք ջեռոցը, եփել 10-12 րոպե: Հենց խմորը կարմրի՝ հանել ջեռոցից, սրբիչի օգնությամբ ռուլետ փաթաթել, ռուլետին կարագ քսել, 5 րոպեով վերադարձնել տաք ջեռոցը: Մատուցելիս վրան շաքարափոշի շաղ տալ: 

Ահա՝ թե ինչպես է պատրաստում Սարգիսը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել