Ֆեյսբուքը, արդի քաղբառապաշարով ասած, մարգինալ անհատների համար ինքնաստատվելու լավ վայր է. կյանքում իրենցը չգտած, բայց տարբերվել ցանկացող մարդիկ այստեղ իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում. մեկը, որ հազար իշխանական կայքի աստառ է փոխել, սկսում է թունդ ընդդիմադիր խաղալ, մեկը, որ արվեստից հեռու է կիլոմետրերով, արվեստագետի պիտակ է գտնում, մեկը, որ արևելահայերեն է խոսել ողջ գիտակից կյանքը, իրեն ցուցանելու համար հանկարծ սկսում է արևմտահայերեն գալագոսել, մեկը, որը հեթանոսության մասին տարրական գիտելիքներ չունի, մոդերն երևալու համար հեթանոսությունն իր համար բրենդ է դարձնում, մեկը, որ չգիտի թե աթեիզմն ինչ է, իրեն աթեիստ է հորջորջում, մեկը՝ ֆեմինստ, մեկը՝ շովինիստ.... իստ... իստ... իստ.... Բայց գիտե՞ք, թե լավը որն է... Ճանաչում ենք նրանց ու նրանց մատուցածը ու հասկանում՝ եթե նրանց սկզբունքները լավը լինեին, իրենք էդքան դատարկ ու անմարդկային չէին լինի... Հետևաբար իրենց սպառել են նման հեթանոսները, աթեիստները, արդարախոս միմոսները ու սուտ արվեստագետները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zarouhidilanyan/posts/919621948048764
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել