2015-ին Կոնվերս Բանկը կընդլայնի իր  միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) ֆինանսավորման ծրագիրը: Այդ մասին վկայում է Կոնվերս Բանկի՝ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկից (ՎԶԵԲ) ստացած 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք սինթետիկ վարկի երկրորդ տրանշի  ներգրավումը` 2.5 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, որը հնարավորություն կընձեռնի ապագայում ևս շահավետ պայմաններ առաջարկել ՓՄՁ-ներին ազգային արժույթով վարկավորման համար:

«Մենք չափազանց կարևորում ենք Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի հետ շարունակական համագործակցությունը և առհասարակ միջազգային մեր գործընկերների՝ Կոնվերս Բանկի նկատմամբ ունեցած մեծ վստահությունը: ՎԶԵԲ-ից ստացված սինթետիկ վարկի շնորհիվ Բանկը կտրամադրի բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորում միկրո, փոքր և միջին բիզնեսին: Եվ քանի որ վարկերը կտրամադրվեն ՀՀ դրամով, մեր հաճախորդները պաշտպանված կլինեն արտարժույթի փոխարժեքների տատանման ռիսկերից», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը: 

ՓՄՁ ֆինանսավորումը նախկինում ևս եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կիզակետում: Բանկը շարունակաբար զարգացնում և ընդլայնում է իրավաբանական անձանց համար նախագծված ծառայությունների ցանկը: Ներկայումս Կոնվերս Բանկը ՓՄՁ հաճախորդներին է առաջարկում բարձր  որակի  ֆինանսական  ծառայություններ, ներառյալ տարատեսակ վարկային պրոդուկտներ և առևտրի ֆինանսավորման գործիքներ, ինչպես նաև հատուկ ծրագրեր՝ լոյալ հաճախորդների համար սահմանված արտոնյալ տոկոսադրույքի տեսքով:

Կոնվերս Բանկի և ՎԶԵԲ-ի համագործակցությունը տարիների ընթացքում չափազանց արդյունավետ է եղել:  Բոլորովին վերջերս Կոնվերս Բանկի համար սահմանվել է 4 միլիոն ԱՄՆ դոլար վարկային սահմանաչափ՝ ՎԶԵԲ-ի «Առևտրի աջակցության ծրագրի» շրջանակներում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել