Բժիշկների վերջին հետազոտություններից պարզ է դարձել, որ դաջվածքներ ստանալու համար օգտագործվող ներկերն իրենց մեջ պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, ինչպիսին է, օրինակ, մկնդեղը:
Գիտնականները նշում են՝ հատկապես վտանգավոր է կապույտ ներկը՝ այլումինով եւ կոբալտով: Մեծ վտանգ է ներկայացնում նաեւ այն սարքավորումը, որն օգտագործվում է դաջվածքներ, ինչպես նաեւ փիրսինգ անելու համար: Դրա հետ կարող են անցնել տարբեր տեսակի արյան վարակներ, ընդհուպ մինչեւ մաշկի քաղցկեղ: Բժիշկները հորդորում են դաջվածքներ անելու համար փորձել ընտրել մարմնի ճիշտ հատվածներ՝ բարդություններից եւ վտանգներից խույս տալու համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vrezh.osipyan/posts/613044888817634
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



