Կաղամբի մեջ հայտնաբերվել են նյութեր, որոնք կարող են օգնել քաղցկեղի բուժման ժամանակ:

Ջորջթաունի համալսարանի բժշկական կենտրոնի հետ համագործակցող բժիշկները պարզել են, որ կաղամբի պարբերաբար օգտագործումը ունակ է պաշտպանել առողջ հյուսվածքները Ճառագայթային թերապիայի անցկացման ժամանակ՝ թեթևացնելով հիվանդության վիճակը ճառագայթների ընդումից հետո:

Կաղամբն այդպիսի հատկությամբ օժտված է՝ շնորհիվ իր մեջ առկա դինդոլիլմեթան կոչվող նյութի:

Փորձն անցկացվել է մկների վրա: Նրանց ենթարկել են մահացու չափաբաժնով ճառագայթների, ապա ամեն օր ներարկել դինդոլիլմեթան: Արդյունքում պարզ է դարձել, որ բուժվելու հավանականությունը բարձրացել է 50 տոկոսով:

Բացի այդ` դինդոլիլմեթանը կանխում է էրիտրոցիտների, լեյկոցիտների և տրոմբոցիտների նվազեցումը, որը տեղի է ունենում Ճառագայթային թերապիայի ժամանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել