Armlur.am-ը գրում է.

Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի սաները Ճապոնիայում կայացած աշխարհի առաջնությունից վերադարձել են նշանակալի հաջողություններով և մրցանակային տեղերով: Մարզի տարբեր համայնքները ներկայացնող և հիմնականում Քասախի մարզադպրոցում ուսանող պատանի կարատեիստներին «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր պայմաններում դիմավորել է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը: Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարությունը Կոտայքի մարզպետին ներկայացրել է ճապոնիայում կայացած մրցաշարին ֆեդերացիայի սաների մասնակցության և նրանց ունեցած հաղթական հաջողությունների մանրամասները` նշելով, որ իրենց ֆեդերացիայի երեք մարզիկներ աշխարհի առաջնությունից վերադարձել են մեկ I , երկու II տեղերով և համապատասխան խրախուսանքներով: Մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորել է պատանի մարզիկներին ու նրանց մարզիչներին և իր խոսքում վերահաստատել ինչպես այս ֆեդերացիայի սաներին, այնպես էլ մարզաշխարհի այլ ներկայացուցիչներին մշտապես աջակցելու` իր պատրաստակամությունը: Կոտայքի մարզպետն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության պետական դրոշն արտերկրի տարբեր մրցասպարեզներում բարձր պահող բոլոր մարզիկները լինելու են մարզպետարանի և անձամբ իր ամենօրյա ուշադրության կենտրոնում: Մարզաշխարհի պատանի ներկայացուցիչների համար կազմակերպված հանդիսավոր ընդունելության ընթացքում Կյոկուշինկայ կարատեի ազգային ֆեդերացիայի ղեկավարներն ու սաներն իրենց շնորհակալությունն են հայտնել Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանին` իրենց նախաձեռնություններին մշտապես աջակցելու և սպորտի բնագավառի նկատմամբ հոգատարություն ցուցաբերելու համար: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել