Ես էլ ցավ ապրեցի՝ իմանալով Վլադիմիր Մովսիսյանի մահվան մասին ու ցավակցում եմ հանգուցյալի հարազատներին: Բայց եկեք չառաջնորդվենք «գնա մեռիր, արի սիրեմ» բանաձևով ու Միհրանիչին չանվանենք «ականավոր պետական գործիչ»: Յուրաքանչյուր պատմաշրջանում այդպիսիք մի քանիսն են լինում կամ նույնիսկ չեն լինում: Մովսիսյանը լավ մասնագետ էր, կազմակերպիչ, նորմալ մարդ, բայց ընդամենը ֆունկցիոներ էր, ում անունը կապվեց կոմկուսի պարտության ու նաև դրանից հետո եկած ոչկոմունիստական իշխանությունների հետ: Թե կոմունիստական և թե ոչկոմունիստական իշխանություններում Մովսիսյանն եղել է պաշտոնների՝ լավ հարաբերություններ ունենալով գործողների հետ: Նման մարդիկ կարող են լինել լավ, նույնիսկ անփոխարինելի մասնագետներ, բայց չեն ձգում ավելի մեծ կալիբրի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=741310112585202&set=a.124703257579227.13583.100001186610933&type=1&permPage=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



