Հարգելի՛ պարոն Արմեն Դուլյան, երբ հանրապետության նախագահը մեդալ է հանձնում իրեն քննադատող կամ նախկինում քննադատած թերթի գլխավոր խմբագրին, նա ոչ թե խրախուսում է երեսփոխությունը, այլ ցույց է տալիս իշխանության ժողովրդավարական դեմքը և իշխանության հարգանքը խոսքի ազատության նկատմամբ: Ես հասկանում եմ, որ դժվար է Ձեզ դա ընդունել, քանզի դուք աշխատում եք մի TV-ում, որի սեփականատերը այդքան էլ կողմնակից չէ այլընտրանքային խոսքին, և բնական է, որ Դուք ասում եք այն, ինչ դուր է գալիս Ձեր TV-ի օլիգարխ սեփականտիրոջը:
Հ.Գ. Պարոն Դուլյան, եթե այդպես եք արտահայտվում, որ Ձեր աշխատանքը չկորցնեք՝ կփորձեմ Ձեզ հասկանալ, իսկ եթե Դուք էլ եք արդեն այդպես մտածում՝ ապա ես ուղղակի կլռեմ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/706459016089843
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



