Operativ.am-ը գրում է․

Ֆրանսիան սպառազինությամբ կապահովի Լիբանանի բանակին: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը: Գրում է РИА Новости-ն:

Ենթադրվում է, որ սպառազինության մատակարարումը կիրականացվի երեք տարվա ընթացքում, իսկ ֆրանսիացի մասնագետները վերապատրաստման գործում կաջակցեն զինծառայողներին 10 տարի շարունակ:

Ֆրանսիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Լիբանանին կտրամադրվի ռազմական ուղղաթիռներ, զրահատեխնիկա, հակատանկային հրթիռներ և ծանր հրետանի: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել