Replik.am-ը գրում է․

LifeNews-ը գրում է, որ  Խորվաթիայում մի քանի աղջիկներ թալանել են հարսանյաց սրահը: Ինչպես նշում է աղբյուրը, ապագա «հարսնացուն» ընկերուհիների հետ եկել է խանութ և սկսել զգեստներ փորձել: Այնուհետ զգեստները ձեռքներին, միայն ներքնազգեստով փողոց են վազել: Իսկ փողոցում աղջիկներին էր սպասում BMW ավտոմեքենան:

Նշվում է, որ մինչ հարսանյաց սրահի աշխատակիցը հարսնացուի համար զգեստ էր ընտրում, վերջինիս ընկերուհիները ամեն  մեկը մի զգեստ են հափշտակել և ներքնազգեստով դուրս վազել:

Հայտնվում է, որ այժմ ոստիկանությունը հետևում է  քաղաքի հարսանիքներին՝ զգեստները գտնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել