1in.am-ը գրում է․
Խորվաթ ոստիկանները չորս աղջիկների են փնտրում, ովքեր նորապսակների սրահից հարսանեկան զգեստներ են գողացել: Ընդ որում, հարսնացուն սրահից միայն ներքնազգեստով է փախել:
Գողության վերաբերյալ հայտարարությամբ ոստիկանություն է դիմել Պոպովեց քաղաքի հարսանեկան սրահի 34-ամյա տիրուհի Դանիելա Ելենչիչը, գրում է Vecernji list-ը:
Տուժածի խոսքերով՝ ուրբաթ երեկոյան խանութ են մտել հարսնացուն և նրա երեք ընկերուհիները: Աղջիկը սկսել է զգեստ փորձել՝ հայտարարելով, որ հաջորդ օրը Սեսվետում նրա հարսանիքն է կայանալու:
Քանի դեռ հարսնացուն շեղել է խանութի աշխատակիցների ոշադրությունը, նրա ընկերուհիները հարսանեկան մի քանի զգեստներ են վերցրել և վազել են փողոց: Նրանց հետևից սրահից դուրս է փախել հարսնացուն, ով միայն ներքնազգեստով է եղել:
Աղջիկները մեքենա են նստել և հեռացել են:
Տուժած կնոջ խոսքերով՝ տուժածները ֆինանսապես ապահովված մարդկանց տպավորություն են թողել: Դեպքից մեկ օր առաջ նրանք BMW-ով խանութ են ժամանել «լրտեսման» նպատակով:
Ոստիկանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ հետևելու են բոլոր կայանալիք հարսանիքներին, որպեսզի հայտնաբերեն գողացված զգեստները և դրանց նոր տերերին: