1.Մարդիկ գնալով ավելի շատ են խոնարհվում ոչ թե աստծու, այլ մի խմբի առաջ, ով հայտարարում է, որ նրա անունից է խոսում:
2.Աստված ոչ թե մարդու վրա իշխանության սիմվոլն է, այլ հենց մարդու սեփական ուժերի:
3.Խնդիրը ոչ թե կրոնը կամ դրա բացակայությունն է, այլ այն, թե ինչ բնույթի է այդ կրոնը. կամ այն նպաստում է մարդու զարգացմանը, մարդկային ուժերի բացահայտմանը, կամ այն կրոն է, որը կաթվածահար է անում այդ ուժերը:
4.Մինչև չնվաճվի լիակատար ազատություն ու անկախություն, մարդը որպես ճշմարտություն կընդունի այն, ինչ ճշմարիտ է համարում մեծամասնությունը:
5.Մենք աննկարագրելի հնարավորություններ ունենք կոմունիկացիայի ոլորտում՝ տպագրություն, ռադիո, հեռուստատեսություն..բայց մեզ ամեն օր պատվում են մի ցնդաբանությամբ, որը նվաստացուցիչ կթվար նույնիսկ մանկական ուղեղի համար, եթե երեխաները սնուցված չլինեին դրանով ի ծնե:
6.Երբ որևէ ուսմունք, որքան էլ այն ոչ ռացիոնալ լինի, իշխանություն է նվաճում հասարակության մեջ, միլիոնավոր մարդիկ ավելի շուտ դա կընտրեն, քան վտարումն ու միայնությունը:
7. Երբ Հիսուսն ասում էր. «…ես եկել եմ բաժանելու մարդուն իր հորից, դստերն իր մորից, հարսին իր սկեսուրից», նա ի նկատի չուներ ծնողների նկատմամբ ատելության սերմանումը, նա ամենաուղղակի և կտրուկ ձևով արտայատել է այն սկզբունքը, որ մարդը ՄԱՐԴ դառնալու համար պետք է պատռի բոլոր ինցեստածին կապերն ու ազատություն նվաճի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armpsychology/posts/724425674306825?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել