Արդեն ձանձրալի եք դառնում. ռուսամետն էլ եք դուք, արևմտամետն էլ, ռուսալեզն էլ, ճապոնալեզն էլ, չինալեզն էլ ու ընդհանրապես` «մետ»-ն էլ, «լեզ»-ն էլ, ու որ լավ մտածեք, կտեսնեք` էդքան հեռուներում չեն ձեր «մետերն» ու ձեր «լեզերը», Բաղրամյանով մի քանի կանգառ բարձրանում եք` էդ կողմերում են: Ու իզուր է ձեզ թվում, թե մտածում ենք` բութ եք, չեք հասկանում, թե ինչ է ասում ընդդիմությունը: Լա՛վ էլ հասկանում եք, պարզապես ձեզ ձեռ չի տալիս ցույց տալ, որ հասկանում եք: Իսկ թե ինչու` ձեռ չի տալիս, ինձանից լավ գիտեք, ու միայն դու՛ք չգիտեք: Ցավոք, մենք էլ գիտենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/812937275395378?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել